Աշխարհ

10.01.2024 17:06


61 տարեկանում մահացել է Scorpions խմբի թմբկահարը

61 տարեկանում մահացել է Scorpions խմբի թմբկահարը

Մահացել է գերմանական հայտնի Scorpions ռոք խմբի նախկին թմբկահար Ջեյմս Քոթակը։ Տեղեկությունը հայտնում է TMZ պորտալը։ Scorpions և Kingdom Come խմբերի անդամի մահվան լուրը պորտալին հաստատել է երաժշտի դուստրը՝ Թոբին։ Հաղորդվում է, որ մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ: Երաժիշտը 61 տարեկան էր։ Նա մահացել է հունվարի 9-ի առավոտյան իր ծննդավայրում՝ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։

Ջեյմս Քոթակը հանդես է եկել Scorpions խմբում 1996-2016 թվականներին։ Ըստ տեղեկությունների՝ 2016-ին նա հեռացավ խմբից առողջական խնդիրների պատճառով։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ երաժիշտն ալկոհոլային կախվածություն ուներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը