Գեղարքունիքում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՊՆ ծառայողի դին
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamsyan.com-ի տեղեկացմամբ, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զոհ:
Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա: Տեղում պարզել են, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր՝ 34-ամյա Նարեկ Գ.-ն: