Լրահոս

11.01.2024 12:23


Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վրաերթի ենթարկվածը հնդիկ է. վարորդը ևս տուժել է

Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վրաերթի ենթարկվածը հնդիկ է. վարորդը ևս տուժել է

Հունվարի 11-ին` ժամը 08։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ փողոցում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից այտնում են, որ dեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու և կողաշրջվել (վարորդն արգելափակված է): Վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: Վարորդը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը