Աշխարհ

04.11.2011 10:02


Համանախագահներ. «Կողմերի կամքն է հարկավոր անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու համար»

Համանախագահներ. «Կողմերի  կամքն է հարկավոր անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու համար»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դեսպան Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 3–ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել են իրենց ամենամյա հաշվետությունը։

Ներկայացնելով իրենց ջանքերը ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ համանախագահներն ընդգծել են, որ տարվա ընթացքում իրենք 8 անգամ այցելել են տարածաշրջան և տարբեր վայրերում 14 առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։

Ըստ համանախագահների՝ իրենք վերջին 14 ամիսներին շփման գիծը ոտքով հատել են 4 անգամ, ինչը վկայում է այն մասին, որ շփան գիծը տարածաշրջանի ժողովուրդների համար  մշտական սահման չէ, և եթե կողմերը պատրաստ են, իրագործված հրադադարի ռազմական համակարգումը հնարավոր է։

Համանախագահները հայտարարել են, որ խնդրի ռազմական լուծում չի կարող գոյություն ունենալ, և որ կողմերի քաղաքական կամքն իրենց համար  շատ կարևոր նշանկություն ունի, որպեսզի դժվար  որոշումներ կայացնեն, որը  «անհարաժեշտ է անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու և խաղաղության հասնելու համար»։

Համանախագահները նաև նկարագրել են լրացուցիչ ջանքերը՝ բանակցությունների  լավագույն մթնոլորտ  ստեղծելուն և տարածաշրջանի ժողովուրդների  փոխըմբռնմանը նպաստելու համար։

Համանախագահաները ծրագրում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան՝ այս հարցերի  վերաբերյալ  բանակցությունները  շարունակելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը