Ադրբեջանն Ուկրաինային էլեկտրասարքավորումների 7,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբհերթական խմբաքանակն է ուղարկել
Հինգշաբթի օրն Ադրբեջանը հումանիտար օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից։
Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից մարդասիրական օգնություններով 25 բեռնատարներից բաղկացած շարասյուն է ուղարկվել, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը հղումով։
«Բեռը ներառում է ավելի քան 677 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 22 կոմպլեկտ տրանսֆորմատորային ենթակայաններ»,–ընդգծում են էներգետիկայի նախարարությունից։
Բեռը պատրաստվել է Ուկրաինայից ստացված հայտերի հիման վրա՝ 7,6 մլն դոլար ընդհանուր գումարով։
Սա մարդասիրական օգնության չորրորդ խմբաքանակն է։ Առաջին խմբաքանակն ուղարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին, երկրորդը՝ նոյեմբերի 21-ին, երրորդը՝ դեկտեմբերի 8-ին։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել պետական բյուջեից 7,6 միլիոն դոլար (համարժեք մանաթի) հատկացնել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Հրամանի համաձայն՝ մարդասիրական օգնությունը կներառի էլեկտրասարքավորումների գնում և Ուկրաինա առաքում։

Աղբյուրը՝ news.am