Լրահոս

13.01.2024 11:10


Հրազդանից Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել (տեսանյութ)

Հրազդանից Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել (տեսանյութ)

Այս պահին Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և տեսանյութ հրապարակել եդեպքի վայրից:

«Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները։

Նույն իրավիճակն է միջպետական այլ ճանապարհների դեպքում, ինչին շուտով կանրադառնամ առավել մանրամասն։

Նշեմ, որ կապիտուլյանտի շարասյունը ևս անցնում է այս ճանապարհահատվածով՝ ականատես լինելով խայտառակ իրավիճակին»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը