Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըշաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,-գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։
Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, տեղեկացրել է Ալթունը։
Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։
«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,-գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։
Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, տեղեկացրել է Ալթունը։
Աղբյուրը` news.am