Աշխարհ

04.11.2011 11:02


Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կմասնակցի Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կմասնակցի Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին

ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստը տեղի կունենա Հայաստանում նոյեմբերի 29-30-ը: Այս մասին Էջմիածնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի ժամանակ տեղեկացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Ժողովի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդին ծանուցեց նոյեմբերի 29-30-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստի մասին, որին կմասնակցեն խորհրդի համանախագահներ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն»,-հաղորդել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այս խորագրի վերջին նյութերը