Opel-ը «Արծվի արձանի» մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում
Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Բ.-ն, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Արծվի արձանի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 200 մետր գլորվելով՝ բախվել քարերին ու հայտնվել ձորում։
Վարորդը և ուղևորը, նկատելով, որ ավտոմեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց, իրենց դուրս են նետել ավտոմեքենայից։