Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)»,- ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ փաստաբանը տեղեկացրել է, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 18:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` նախագայությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի։