Լրահոս

14.01.2024 18:39


Ձյան տակ մնացած զինծառայողը մի քանի օրից պետք է զորացրվեր

Ձյան տակ մնացած զինծառայողը մի քանի օրից պետք է զորացրվեր

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտնում է․

«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ձնահյուսի տակից այսօր հայտնաբերվել է Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի սիրելի զավակ Բենիամին Մանուչարյանի դին։

Բենիամինը ընդամենը մի քանի օրից պետք է զորացրվեր, սակայն...

Ցավակցում եմ զինվորի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ուժ ու տոկունություն Ձեզ»,-գրել է Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։

Այս խորագրի վերջին նյութերը