Գիտնականները պարզել են, թե ինչ են Պերուում հայտնաբերված «այլմոլորակային մումիաները»
Վերջերս հրապարակված գիտական վերլուծության համաձայն, անցած հոկտեմբերին Պերուի մայրաքաղաքի օդանավակայանում խորհրդավոր կերպով հայտնված երկու «այլմոլորակային մումիաները» միանգամայն երկրային ծագում ունեն, գրում է Reuters-ը։
Սարսափելի գտածոները Լիմայում կայացած մամուլի ասուլիսում փորձագետները նկարագրեցին որպես «մարդանման տիկնիկներ, որոնք, հավանաբար, պատրաստված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մասերից»:
Հետազոտվել էր նաև երեքմատնանի ձեռքը, որը, ենթադրաբար, Պերուի Նասկա շրջանից է, փորձագետները բացառել են այլմոլորակային կյանքի հետ որևէ կապ:
«Դրանք այլմոլորակայիններ չեն։ Սրանք տիկնիկներ են, որոնք պատրաստված են այս մոլորակի կենդանիների ոսկորներից՝ միացված ժամանակակից սինթետիկ սոսնձով,-պատմել է Պերուի դատական բժշկության և քրեագիտության ինստիտուտի հնագետ Ֆլավիո Էստրադան։-Սա ամբողջովին հորինված պատմություն է»։
«Արձանիկները» հայտնաբերվել են Լիմայի օդանավակայանում գտնվող DHL առաքման ծառայության գրասենյակում՝ ստվարաթղթե տուփի մեջ և հագցված են եղել մումիֆիկացված մարմինների նման։ Հետագայում որոշ լրատվամիջոցներ առաջ էին քաշել ենթադրություն հնարավոր այլմոլորակային ծագման մասին։

Աղբյուրը՝ news.am