Կարծիք

15.01.2024 12:21


Մեր երկրում տիրող հայկականությունը քողարկող ևս մեկ փաստ

Մեր երկրում տիրող հայկականությունը քողարկող ևս մեկ փաստ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ, ձեզ եմ տեղեկացնում, մեր երկրում տիրող, հայկականությունը քողարկող ևս մեկ փաստ։

2023 թվականի նոյեմբեր ամսին, դպրոցներին գրություն է ուղարկվում, «կրթական նորություններ» ինչ որ բաժնից, որը ԿԶՆԱԿ-ի մի ենթակառույց է, ուսուցիչներին մեդիագրագիտության դասընթացների մասնակցելու, ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ աշխատանք ներկայացնելու նպատակով, որի արդյունքում ուսուցիչը պետք է հավաստագիր ստանար։ Իմ հետազոտական աշխատանքի թեման եղել է՝ 9-րդ դասարանի Հայաստանի աշխարհագրության «ՀԱՅԱՍՏԱՆ. Հայկական Լեռնաշխարհ» թեմայի ամփոփումը։ Որտեղ շեշտադրել եմ, որ Հայկական լեռնաշխարհը հայերի ԲՆՕՐՐԱՆՆ Է։ Այսօր, ես իրենց կողմից ուղարկված նամակով տեղեկանում եմ, որ իմ աշխատանքը չի ընդունվել, և գիտե՞ք ինչ անհեթեթ պատճառով, պատճառը նշում են, որ նման թեմա չկա դպրոցական դասընթացում։ Դուք պատկերացնու՞մ եք դա ի՞նչ է նշանակում։ Կից ներառում եմ՝ ինձ ուղարկված պատասխանը, իմ աշխատանքից մի քանի թերթ, և խնդրում եմ անպայման թերթեք 9-րդ դասարանի Հայաստանի աշխարհագրության դասագիրքը՝ ԵՎ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵՔ։

Մեդիագրագիտություն

Կրթական նորարարություն

09.01 21:27

[email protected],

Հարգելի մասնակից

Նախևառաջ ուզում ենք շնորհակալություն հայտնել «Մեդիագրագիտությունը՝ որպես արդյունավետ դասավանդման և ուսումնառության կարողունակություն» թեմայով վերապատրաստմանը մասնակցելու և ուսումնական նյութեր պատրաստելու համար:

Ձեր աշխատանքն ուսումնասիրվել է, սակայն, ցավոք, այն Պաշարների շտեմարանում տեղադրվել չի կարող, քանի որ այն կամ սեմինարի նյութ է և ինտեգրված չէ դպրոցական առարկայական ծրագրում, կամ կրկնություն է և նկատելի են պատճենումներ այլ սեմինարներից, կան վիճելի փաստեր, կամ աշխատանքն իրականացվել է այլ ծրագրի շրջանակում, կամ բացակայում են սովորողների մոտ մեդիագրագիտության խթանման տարրերը:

Մաղթում ենք ամենայն բարիք և ստեղծագործական մեծ ավյուն:

Հարգանքով՝

Կրթական նորարարությունների բաժին

Աստղիկ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը