Աշխարհ

15.01.2024 13:38


Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Հակարիի կամրջից առևանգված, ապա Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բողոքարկման մասին որոշումն ընթերցվել է դատավարության ժամանակ, որը նախագահում էր Բաքվի Վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովը։ Ինչպես և պետք էր սպասել, վերաքննիչ բողոքը չի բավարարվել, առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Հակարիի կամրջից առևանգված, ապա Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ բողոքը։ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել էր, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռին, որով Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և, որ նա պահանջել է արդարացնել իրեն։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը