Աշխարհ

15.01.2024 13:55


Ճապոնիայի երկնքով խորհրդավոր «հրագունդ» է անցել (տեսանյութ)

Ճապոնիայի երկնքով խորհրդավոր «հրագունդ» է անցել (տեսանյութ)

Սոցիալական ցանցերի ճապոնական հատվածի օգտատերերը քննարկում են երկուշաբթի առավոտյան երկնքում վառ «հրեղեն գնդի» թռիչքը։ «Օբյեկտը» նկարահանվել է տարբեր վայրերից, հիմնականում Ճապոնիայի արևելյան և հյուսիսարևելյան մասերից:

«Հրագնդի» մասին առաջիններից մեկը հայտնել է Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի Հիրացուկա քաղաքի երկրագիտական թանգարանի կուրատորներից մեկը` Դայթի Ֆուջիան։ «X» սոցիալական ցանցի իր բլոգում Ֆուջիան, որը թանգարանում պատասխանատու է աստղագիտության համար, հրապարակել է Հիրացուկա քաղաքում գտնվող իր տան վրա տեղադրված տեսախցիկների ձայնագրությունը, ինչպես նաև Սիձուոկա պրեֆեկտուրայի Ֆուջի քաղաքում գտնվող տեսախցիկի տեսագրությունը։

Կադրերում երևում է, թե առավոտյան ինչպես է վառ հրագունդը սրընթաց կտրում-անցնում երկնքով։ Ֆուձիի կատարած վերլուծության համաձայն` բոլիդը թռչում էր վայրկյանում 42,4 կիլոմետր արագությամբ, իսկ նրա անկման հետագիծն անցնում էր Սագամի ծովածոցից մինչև Նագանո պրեֆեկտուրա։

Նշվում է նաև, որ որոշ շրջաններում պայթյուն հիշեցնող ձայն են լսել, ինչը կարող է վկայել երկնաքարի անկման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը