38-ամյա ոչ սթափ վարորդը BMW-ով բախվել է 15-րդ թաղամասի շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկի երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 թաղամասի շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: