Փաշինյանը դավաճանում է հայկական պետության ազգային բոլոր շահերին․ Յակով Կեդմի (տեսանյութ)
Քաղաքագետ Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր սպառնալիքների ֆոնին:
Ըստ փորձագետի՝ իրավիճակն այնպիսին է, որ որքան Փաշինյանը ենթարկվի Ադրբեջանի այս կամ այն սպառնալիքին կամ առաջարկին, այնքան Բաքվի ախորժակը կմեծանա։
«Ոչ մի համաձայնագիր, որը կստորագրվեր և կստորագրվի որպես վերջին, չի լինի վերջինը: Հետագայում կհայտնվեն նոր համաձայնագրեր, հատկապես այն ամենի լույսի ներքո, ինչ վերջերս ասել է Ադրբեջանի նախագահը, երբ նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»: Հայաստանի վրա ճնշումներն այս ուղղությամբ կշարունակվեն, քանի որ զիջումներ կամ դավաճանություններ է անում այն մարդը, որն այսօր Հայաստանի վարչապետն է։
Դա սկսվեց Ղարաբաղում տեղի ունեցած դավաճանությունից: Այս ամենը կավարտվի միայն մեկ ճանապարհով, երբ Հայաստանը վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»՝ ըստ Ադրբեջանի պլանների։ Դրան կարող է դիմակայել միայն Հայաստանի կողմից այդ պայմանների անհամաձայնությունն ու չընդունումը»,-ասել է Կեդմին։
Քաղաքագետի կարծիքով՝ մինչ Հայաստանը գլորվում է՝ անընդհատ զիջելով իր դիրքերը, Նիկոլ Փաշինյանը համակարգված և աստիճանաբար դավաճանում է հայկական պետականության բոլոր ազգային շահերը։
«Քանի դեռ այդ մարդը կլինի Հայաստանի վարչապետը և իր դավաճանական քաղաքականությունը կվարի՝ դավաճանելով հայ ժողովրդի շահերին, այս ամենը շարունակվելու է։ Փաշինյանի քաղաքականությունը ուժ և հիմք է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նման կերպ վարվելու Արևելքում և Կովկասում։
Նրանք, ովքեր հրաժարվում են իրենց ազգային շահերից, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում, միշտ շարունակելու են ճնշել մինչև վերջ։ Եվ միայն նրանք, ովքեր պաշտպանում են իրենց շահերը և պայքարում են դրանց համար, կարող են դիմակայել և պաշտպանել իրենց երկիրը։ Ամեն ոք, որ հրաժարվում է իր ազգային շահերից, նրա վերջը միանշանակ պարզ է»,-եզրափակել է Կեդմին։