Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է շտապօգնություն կանչած քաղաքացու կողմից բժիշկների նկատմամբ դրսևորած բռնության դեպքի մասին:
«Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել. կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են:
Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:
Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ' մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը»,-գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Հիվանդի որդիները դանակով սպառնացել են բժիշկներին