Լրահոս

16.01.2024 12:12


Տավուշի մարզի բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել

Տավուշի մարզի բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել

Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 2 ամսական Ալեքս Խ.-ն է։

Պարզվել է, որ երեխան մահացել է սոմատիկ բաժանմունքում, իսկ երեխան հիվանդանոց է տեղափոխվել այսօր՝ ժամը 20:15-ի սահմաններում՝ ծնողների ուղեկցությամբ։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը