Աշխարհ

16.01.2024 19:58


Ռուսաստանցի գիտնականները 3D տպագրության օգնությամբ ստեղծել են ականջի բիոնական պրոթեզ

Ռուսաստանցի գիտնականները 3D տպագրության օգնությամբ ստեղծել են ականջի բիոնական պրոթեզ

Ռուսաստանցի գիտնականներն ստեղծել են ականջի խեցու սիլիկոնային բիոնական պրոթեզ, որը, ի տարբերություն նման սարքերի, իսկական օրգանի տեսքն ունի։ Այս մասին տեղեկացրել է Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ՊԱՀՊՀ) մամուլի ծառայությունը։

Գոյություն ունեցող բիոնական պրոթեզները հիշեցնում են ականջի սարքերը, իսկ ավելի էսթետիկական սարքերը միայն քողարկում են ականջի արատները, նշել են ՊԱՀՊՀ-ում։ Հեղինակները կարողացել են 3D-տպագրության տեխնոլոգիաների օգնությամբ արհեստական ականջի կառույցում կրկնել իսկական օրգանի ռելիեֆը այնպես, որպեսզի սարքի կմախքը ներառի պրոթեզի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրոնային բաղադրիչները։

«Ականջի խեցիի ստեղծված էպիթեզը էսթետիկ է, համապատասխանում է բնական լինելու պահանջներին, կարող է նորոգվել վնասվելու դեպքում։ Սիլիկոնը, որից այն պատրաստված է, հիպոալերգենային է, հաջողությամբ կրկնօրինակում է բաղադրությունն ու մաշկի գույնը»,-ասել է ՊԱՀՊՀ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոնի դոցենտ Իգոր Բեզուկլադնիկովը։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը