Լրահոս

17.01.2024 09:42


Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճ և կրակոցի հետքերով Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ

Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճ և կրակոցի հետքերով Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ

Երեկ՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցներն արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը