Աշխարհ

18.01.2024 16:06


Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 1,000 բեռնատար է կուտակվել

Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 1,000 բեռնատար է կուտակվել

Մոտավորապես 1000 բեռնատար ավտոմեքենաներ «Վերին Լարս» մաքսային անցակետում սպասում են ռուս-վրացական սահմանն անցնելուն:

Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Նշվում է, որ ըստ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ներկայում ճանապարհը բաց է մեծ բեռնատար ավտոմեքենաների համար։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը