Լրահոս

19.01.2024 11:32


«ՎԱԶ 2107»-ը «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել է

«ՎԱԶ 2107»-ը «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը