Լրահոս

19.01.2024 14:30


Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը և դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան. կա 1 զոհ, 2 վիրավոր

Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են իրանական բեռնատարն ու Mitsubishi Grandis-ը և դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել է մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վրավորների ինքնությունը:

Ճանապարհը սպասարկող Ճանշինը եթե ժամանակին կատարեր աշխատանքներն ու աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա մերկասառույց չէր լինի, և հավանաբար ողբերգական այս վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ աղ ու ավազ էին լցնում ճանապարհին:

Այս խորագրի վերջին նյութերը