Աշխարհ

19.01.2024 20:15


Hyundai-ն էլեկտրական օդային տաքսի է ներկայացրել

Hyundai-ն էլեկտրական օդային տաքսի է ներկայացրել

Hyundai-ի կոմերցիոն օդային տաքսիները շուկայում կհայտնվեն 2028թ.-ին։

Motor.ru-ի փոխանցմամբ՝ Լաս Վեգասում կայացած CES 2024 ցուցահանդեսում ընկերությունը ցուցադրել է նման սարքի նախատիպը։ Supernal-ը, որը պատասխանատու է Hyundai Motor Group-ի Advanced Air Mobility-ի համար, CES 2024-ին ներկայացրել է S-A2 թռչող տաքսիի կոնցեպտը, որը նախատեսված է քաղաքի ներսում՝ մինչև 460 մետր բարձրության վրա թռչելու համար:

Ծրագրի համաձայն՝ S-A2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա թռչել 40-65 կիլոմետր։ Առավելությունների թվում են ցածր աղմուկի մակարդակը (65 դԲ թռիչքի և վայրէջքի ժամանակ, որը համեմատելի է աշխատող սպասք լվացող մեքենայի հետ):

Մշակման մեջ ներգրավված են եղել ավտոմոբիլային լավագույն դիզայներները, ինչպես նաև օդատիեզերական ոլորտում փորձ ունեցող ինժեներները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը