Աշխարհ

20.01.2024 11:18


Իրանի ՌԾՈւ-ն բաց ծով է ուղարկել մարտական և ուսումնական ռազմանավեր

Իրանի ՌԾՈւ-ն բաց ծով է ուղարկել մարտական և ուսումնական ռազմանավեր

Իրանի ռազմածովային ուժերը բաց ծով է ուղարկել «մարտական եւ ուսումնական» ռազմանավեր այնպիսի խնդրի կատարման համար, որը Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին անվանել է ռազմաթիրախային, տեղեկացրել է Mehr-ը։

Մարտական եւ ուսումնական նավերը՝ «Bushehr»-ը եւ «Tunb»-ը, ուրբաթ դուրս են եկել Իրանի Բանդար Աբաս քաղաքից։

Դերծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ իրանցի զինծառայողները ուղարկվում են միջազգային ջրեր եւ օվկիանոսներ՝ «ծանր եւ բազմապլան առաքելություն» կատարելու համար։

«Թշնամական դավադրությունները» նկատի ունենալով՝ հրամանատարն ասել է, որ ՌԾՈւ կուրսանտները ուսուցում կանցնեն ռազմանավերի վրա առաքելության շրջանակում եւ կպատրաստվեն ապագայում պատասխանատու առաջադրանքների կատարմանը։

Նա հիշատակել է նաեւ երկու խոշոր գործողության մասին, որոնք ներառել են ամերիկյան նավթային լցանավի կալանումը, որը խախտել էր Օմանի ծովի տարածքը՝ հայտարարելով, որ Իրանի ՌԾՈւ առաքելությունը «միջազգային եւ քաղաքական նշանակություն» ունի։

Նրա խոսքով՝ ներկայում չորս իրանական մարտական նավեր միաժամանակ կատարում են առաջադրանքներ միջազգային ջրերում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը