Լրահոս

20.01.2024 12:11


«Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու անճանաչելի ու նեխած վիճակում դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու անճանաչելի ու նեխած վիճակում դի. «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը