Երևանում բախվել է 2 Mercedes, որոնցից մեկն էլ բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW-ին
Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի փողոցի թիվ 59 շենքի դիմաց բախվել են Mercedes GL և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեկն էլ՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներ, որոնք ժամանել էին 2 մարտական հաշվարկ։
Mercedes GL-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ա․-ն, մյուս Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ 62-Սերյոժա Մ․-ն, իսկ կայանված BMW-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Ռաֆիկ Ս․-ին։