Աշխարհ

20.01.2024 14:56


Հրդեհ Հունաստանի վարչապետի նստավայրում

Հրդեհ Հունաստանի վարչապետի նստավայրում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի պաշտոնական նստավայրը համարվող Մաքսիմոս առանձնատան առաջին հարկի պահեստում հրդեհ է բռնկվել, տեղեկացրել է Kathimerini-ն։

Նշվել է, որ միջադեպի փաստով հետաքննություն է իրականացվում։

Տեղի ժամանակով ժամը 06.20-ին բռնկված հրդեհը արագ մարվել է և աննշան վնաս հասցրել շինությանը։

Պատահարի վայրում աշխատել են 24 հրշեջներ և ութ կամավորականներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը