Բախվել են ոստիկանության օպերատիվ գծով տեղակալի ավտոմեքենային ու դիմել փախուստի․ կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արմեն Մնացականյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63 կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս ու ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով վարորդ Ա․ Մնացականյանը ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Եղիազարյանը օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Opel Astra-ին բախվելը, որից հետո այդ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Ա․ Մնացականյանը վթարի է ենթարկվել։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա․ Մնացականյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ամասիայի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Opel-ին բախված և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։