Լրահոս

21.01.2024 09:15


Արագածոտնում բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր

Արագածոտնում բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր

Հունվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

14 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Այս խորագրի վերջին նյութերը