Աշխարհ

21.01.2024 09:58


«Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը»

«Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը»

Եվրոպայի վիճակագրական գրասենյակի (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներից մեծ թվով աղբ է արտահանվում Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2022-ին ոչ ԵՄ անդամ երկրներ է արտահանվել ընդհանուր առմամբ 32.1 մլն տոննա աղբ, որից միայն Թուրքիա արտահանվածը կազմել է 12.4 մլն տոննա:

ԵՄ անդամ պետություններից Թուրքիա ներմուծված աղբի վերոնշյալ քանակը համապատասխանում է 2022-ին արտահանված աղբի ընդհանուր ծավալների 39 տոկոսին:

Բացի այդ, նշվում է, որ 2022-ին ԵՄ անդամ երկրներից Թուրքիա է արտահանվել 10.2 մլն տոննա սև մետաղ և 4.9 մլն տոննա թղթի թափոն (մակուլատուրա):

Նման բնույթի և նման քանակությամբ թափոնների ներմուծումը Թուրքիա տեղի լրատվամիջոցների կողմից մեկնաբանվում է հետևայլ կերպ.

«Թուրքիան շարունակում է լինել Եվրոպայի աղբանոցը», «Հետամնաց երկրները դիտարկվում են որպես զարգացած երկրների աղբանոց»:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը