Լրահոս

21.01.2024 11:34


Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը կողաշրջվել է

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը կողաշրջվել է

Հունվարի 21-ին, ժամը 01։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 54 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Վ․ Ե․) և «Toyota» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը