Երևանցի 41-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում փորձել են իր կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ
Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հունվարի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 41-ամյա Ֆլորա Գ․-ն և հայտնել, որ հունվարի 15-ին Զավարյան փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Նվեր Վ․-ն փորձել է իր կամքին հակառակ սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր հետ։
Երբ ոստիկանները հանդիպել են Ֆլորա Գ․-ին, վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց, սակայն ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Նվեր Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։