Հյուսիսային Կորեան երկու դեռահասի դատապարտել է 12 տարվա ծանր աշխատանքի՝ հարավկորեական դրամաներ դիտելու համար (տեսանյութ)
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Հյուսիսային Կորեայից, որտեղ երկու դեռահասներ 12 տարվա ծանր աշխատանքի են դատապարտվում հարավկորեական դրամատիկական սերիալ դիտելու համար։
Տեսանյութում, որը տրամադրվել է արևմտյան հեռուստաալիքների կողմից, կարծես թե նկարահանվել է 2022 թվականին, երեւում է, որ մոխրագույն համազգեստով երկու դեռահասների ձեռնաշղթաներ են հագցնում բեմում, իսկ հարյուրավոր երեխաներ մարզադաշտում լուռ դիտում են տեղի ունեցողը:
Հյուսիսային Կորեայում արտասահմանյան լրատվամիջոցների դիտումը կամ տարածումը, հատկապես Հարավային Կորեայից, համարվում է լուրջ հանցագործություն:
2020 թվականին Հյուսիսային Կորեան ընդունել է օրենք, որը կոչվում է «Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ռեակցիոն գաղափարախոսության և մշակույթի մերժման մասին օրենքը», որով «թշնամի երկրներից» ժամանցային հաղորդումներ դիտելը կամ տարածելը պատժվում է ազատազրկմամբ կամ նույնիսկ մահով:
Օրենքը նաև արգելում է բջջային հեռախոսների միջազգային ծառայությունները և հարավկորեական սլենգ օգտագործելը:

Աղբյուրը՝ news.am