110-ամյա ամերիկուհու ընտանիքը պատմել է կնոջ երկարակեցության գաղտնիքները (լուսանկար)
ԱՄՆ-ի 110-ամյա բնակչուհին ընտանիքի հետ նշել է ծննդյան տարեդարձը. նրա ընտանիքի անդամները պատմել են կնոջ երկարակեցության գաղտնիքները. այն է՝ հրաժարվել վատ սովորություններից և օրական յոթ ժամ քնել։ Այս մասին գրում է Chattanooga Times Free Press-ը։
Թելմա Մեյ Քիրբի Լիթլը՝ Ջորջիայի Ֆլինսթոուն քաղաքից, տարեդարձը նշել է հունվարի 17-ին: Կնոջ տարեդարձը շնորհավորելու էին եկել 70 ընկեր ու հարազատ։
Կինն ապրում է բազմաթիվ հարազատներով շրջապատված. գրեթե ամբողջ ընտանիքն ապրում է Ֆլինսթոունում և նրա շրջակայքում: Կինն ունի չորս երեխա, յոթ թոռ, 14 ծոռ և տասը կոռ:
Հոբելյարը հրաժարվել է մամուլի հետ խոսել, բայց նրա թոռնուհին հաճույքով պատմել է տատիկի երկարակեցության գաղտնիքները. «Սա այն է, ինչ նա միշտ ասում էր. «Մի՛ խմեք ալկոհոլ, մի՛ ծխեք, քնե՛ք յոթ ժամ և մի՛ անհանգստացեք մանրուքների համար: Մի՛ անհանգստացեք ոչնչի համար»»:
Լիթլը ծնվել է 1914 թվականին և երիտասարդ տարիներին աշխատել ֆերմայում։

Աղբյուրը՝ tert.am