Լրահոս

22.01.2024 15:18


Երևանում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes, Lexus և Nissan մեքենաները, կան վիրավորներ

Երևանում «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes, Lexus և Nissan մեքենաները, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում՝ կամրջի սկզբնամասում, բախվել են 25-ամյա Երևանի Գոռ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Միսակ Հ.-ի վարած Lexus մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը