ՌԴ փոխարտգործնախարարները Թուրքիայի դեսպանի հետ քննարկել են Անդրկովկասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ նույն օրը Թուրքիայի դեսպանին ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ։
Ինչպես մանրամասնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հաստատվել է աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։