Աշխարհ

23.01.2024 10:10


Մերձավոր Արևելքում մեծ միջուկային պատերազմ է կանխատեսվում

Մերձավոր Արևելքում մեծ միջուկային պատերազմ է կանխատեսվում

Մերձավոր Արեւելքում, իհարկե, մեծ պատերազմ լինելու է։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նա չբացառեց, որ պատերազմն, ի վերջո, միջուկային փուլ կանցնի։

Նրա գնահատմամբ՝ իրանցիները բավական առաջ են գնացել Իսրայելի հետ առճակատման մեջ՝ ուղղված հրեական պետության կործանմանը և այժմ նրանք գործադրել են նաև իրենց բոլոր վստահված անձանց Եմենում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում։

Ըստ Սատանովսկու՝ նույն ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն չի հարձակվել Իսրայելի վրա։

«Ի վերջո, այս ամենն անխուսափելիորեն կվերածվի մեծ պատերազմի, որը, ամենայն հավանականությամբ, անմիջականորեն կազդի Իրանի վրա։ Իսկ ինչպե՞ս հաղթել Իրանին առանց միջուկային հարվածի։ Իսրայելցիներին դա, դժվար թե, հաջողվի անել։

Մյուս շահագրգիռ կողմերը գոնե պետք է փորձեն չընկնել նրանց միջև: Սա, ամենայն հավանականությամբ, կձախողվի»,-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը