Աշխարհ

23.01.2024 10:19


Բաքվում ոստիկանությունը ցրել է կեղծ ընտրությունների դեմ ցույցը

Բաքվում ոստիկանությունը ցրել է կեղծ ընտրությունների դեմ ցույցը

Բաքվի ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան, որը համաձայնեցված չէր քաղաքային իշխանությունների հետ և հայտարարվել էր «Ո՛չ կեղծ ընտրություններին» կարգախոսով։

Ակցիայի մասին հայտարարել է Եվրոպայում քաղաքական միգրացիայի մեջ գտնվող ակտիվիստ և բլոգեր Թուրալ Սադըգլին։ Բողոքի ակցիային մասնակցել են Թուրալ Սադըգլիի ծնողները՝ իրավապաշտպան Ալովսաթ Սադըգլին և նրա կինը՝ Մատանաթ Սամեդիգիզին, որոնք բերման են ենթարկվել։

Ավելի ուշ, նրանք առանց տույժերի ազատ են արձակվել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը