Լրահոս

23.01.2024 11:40


Արագածոտնում բախվել են կալանավոր տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու ևս 3 մեքենա

Արագածոտնում բախվել են կալանավոր տեղափոխող ոստիկանական УАЗ-ն ու ևս 3 մեքենա

Երեկ՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են УАЗ, Nissan, Mercedes և բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով УАЗ-ը, մասամբ կողաշրջվել է, ճանապարհն էլ ամբողջովին փակվել է։

УАЗ-ով կալանավոր էին տեղափոխում և բարեբախտաբար նա նույնպես չի տուժել, ում ոստիկանության Թալինի բաժնի ավտոմեքենայով ոստիկաննները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը