ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քնի լրացուցիչ մեկ ժամը կարող է իջեցնել արյան ճնշումը և կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, գրել է Sleep Health ամսագիրը։
Գիտնականները կենտրոնացել են առողջ մարդկանց գիշերային քնի տևողությունը մեկ ժամով ավելացնելու ազդեցության ուսումնասիրման վրա՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Փորձին մասնակցել է 18-23 տարեկան 12 մարդ, որոնց մարմնի միջին զանգվածը եղել է 24,5։ Նշվել է, որ մասնակիցները ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներ չեն ունեցել։
Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները քնել են իրենց սովորական ռեժիմին համապատասխան։ Այդ ընթացքում գիտնականները հավաքել են տեղեկություն քնի տևողության և որակի մասին՝ ակտիգրաֆ ժամացույցի օգնությամբ։ Հետազոտողները գրանցել են նաև փորձարկվողների շարժողական սովորությունները ազդրերի ակսելերոմետրերի օգնությամբ ։
Բացի այդ, կամավորները տվել են մեզի և արյան նմուշներ նախնական անալիզի համար։ Տեղեկություն է հավաքվել նաև նրանց արյան ճնշման մակարդակների, սրտի զարկերի հաճախականության և մետաբոլիկ ռեակցիաների մասին՝ ստանդարտ սնունդ ընդունելու պարագայում։
Հաջորդ փորձի ընթացքում (հետազոտության երկրորդ շաբաթ) մասնակիցներին հանձնարարել են մեկ ժամով ավելացնել գիշերային քնի տևողությունը։ Հաշվարկվել է, որ կամավորներին միջինը հաջողվել է 43 րոպեով երկարացնել գիշերային հանգիստը։ Այս փոփոխությունը, մասնակիցների ինքնազգացողության գնահատման համապատասխան, հանգեցրել է առույգության բարձրացման։ Բացի այդ, քնի տևողության ավելացումը կապված է եղել սիստոլիկ զարկերակային ճնշման իջնելու հետ։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերականգնմանն անհրաժեշտ ժամանակը, սնունդն ընդունելուց հետո ելակետային մակարդակին հասնելու համար, կրճատվել է։ Սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում բարելավվել է գլյուկոզայի մակարդակի կարգավորումը, ինչը կարևոր գործոն է շաքարային դիաբետի բուժման և կանխարգելման համար։
Քնի լրացուցիչ մեկ ժամը իջեցնում է արյան ճնշումը

Աղբյուրը՝ med.news.am