Աշխարհ

23.01.2024 13:44


Մբապեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտին

Մբապեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մարտին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ծրագրում է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մարտին, ասել է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացին վերջին 15 օրվա ընթացքում կապի մեջ չի եղել «Ռեալի» հետ և ոչ մի պայմանագիր չի կնքել մադրիդցիների հետ։

Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, ուստի այժմ նա ազատ է բանակցել այլ ակումբների հետ։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը