Լրահոս

23.01.2024 15:26


Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Տեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ՀՀ–ում օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի նվազել 7-9 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
«Հարավ–արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում Երևանում, սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` ինտենսիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հանրապետության լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Այս խորագրի վերջին նյութերը