Աշխարհ

23.01.2024 15:53


Ստամբուլի ափերի մոտ 2 նավ է բախվել

Ստամբուլի ափերի մոտ 2 նավ է բախվել

Ստամբուլի ափերի մոտ՝ Մարմարա ծովում, երկու նավ է բախվել. այս մասին հայտնում է Denizhaber-ը՝ Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր ծառայությանը հղումով։

Գերատեսչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ի գիշերը։

Մարմարա ծովում բախվել են Volgo Don 207 և Astrid L բեռնանավերը: Նշվում է, որ առաջին նավի երկարությունը 138 մետր է, երկրորդինը՝ 147 մետր։

Առափնյա պահպանությունն ընդգծել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Փորձագետները նաև չեն արձանագրել միջադեպի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը