Լրահոս

23.01.2024 16:07


Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն. կա 1 զոհ

Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն. կա 1 զոհ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Ադանա» ռեստորանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Հ.-ի վարած Opel Combo մակնիշի և 23-ամյա Գոռ Վ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակնի հենասյուներին և կողաշրջվել: Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը