Աշխարհ

23.01.2024 21:55


Ամերիկացին 5 տարում մոտ 100 երեխայի հայր է դարձել (լուսանկար)

Ամերիկացին 5 տարում մոտ 100 երեխայի հայր է դարձել (լուսանկար)

Ամերիկացի տղամարդը, որը նախկինում սերմնահեղուկի դոնոր է եղել, պատահաբար իմացել է իր կենսաբանական երեխաների թվի մասին, ինչը նրան շատ է զարմացրել զարմացել: Այս մասին գրում է People ամսագիրը։

Դիլան Սթոուն Միլլերը երիտասարդ տարիքում համագործակցել է Xytex սերմնահեղուկի բանկի հետ. նա 20 տարեկան էր և սովորում էր Ջորջիայի պետական համալսարանում: Տղամարդու խոսքով՝ ինքն այդ ժամանակ աղքատ ուսանող էր և անընդհատ փողի կարիք ուներ: Նա 2011-ից 2016 թվականներին մոտ 400 անգամ սերմնահեղուկ է հանձնել բանկ՝ յուրաքանչյուր հանձնումի համար ստանալով 100 դոլար:

2020 թվականին նրա հետ անսպասելիորեն կապվել է մի կին, որին բժիշկները բեղմնավորվել էին նրա սերմնահեղուկով: Կինը դուստր էր ունեցել։ Նա գրել է տղամարդուն՝ շնորհակալություն հայտնելու համար։ Սթոուն Միլլերի խոսքով՝ ինքը քիչ էր մնում լաց լիներ, երբ տեսել է դստերը, որն այդ ժամանակ ինը տարեկան էր: Շուտով մյուս ծնողները, որոնք Սթոուն Միլլերի օգնությամբ մայրացել էին, ստեղծել են առցանց համայնք և սկսել շնորհակալական խոսքեր ուղարկել նրան: Տղամարդու հաշվարկներով՝ նա 97 երեխայի հայր է դարձել, թեև իրականում նրանց թիվը կարող է հասնել 250-ի։

Dylan Stone-MillerDylan Stone-Miller a sperm donor during his college years is discovering that he fathered 97 + children in 6 countriesDylan Stone-Miller a sperm donor during his college years is discovering that he fathered 97 + children in 6 countriesDylan Stone-Miller a sperm donor during his college years is discovering that he fathered 97 + children in 6 countriesDylan Stone-Miller a sperm donor during his college years is discovering that he fathered 97 + children in 6 countriesDylan Stone-Miller a sperm donor during his college years is discovering that he fathered 97 + children in 6 countries

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը