Աշխարհ

23.01.2024 20:59


Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով

Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով

Իրանի զինված ուժերը համալրվել են նոր անօդաչու թռչող սարքերով։ Երկրի տարբեր շրջաններում տեղակայված ստորաբաժանումները հարվածային նոր սարքեր են ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական լրատվամիջոցները:

Համալրված տեխնիկայի թվում են «Աբաբիլ-4» և «Աբաբիլ-5» դրոնները, որոնք կարող են հետախուզական, դիտարկման ու ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրներ կատարել: «Արաշ» և «Բավար» անօդաչուներն ընդունակ են ճշգրիտ հարվածել հեռահար թիրախներին: Դրանցից բացի բանակը համալրվել է «Կարար» տեսակի ռեակտիվ դրոնով:

Այս խորագրի վերջին նյութերը