Լրահոս

24.01.2024 09:37


Երևանում 58 տոննա դիզվառելիքով բեռնված վագոն է կողաշրջվել

Երևանում 58 տոննա դիզվառելիքով բեռնված վագոն է կողաշրջվել

Հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։

Այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը