«Զբոսնող» առնետներ, դիակ, գողացված լուսարձակներ. ի՞նչ վիճակ է Երևանի գետնանցումներում (լուսանկար, տեսանյութ)
«Զբոսնող» առնետներ, գողացված լուսարձակներ, գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, անպարկեշտ գրություններ. ահա այս իրավիճակն է Երևանի մի շարք գետնանցումներում։ Sputnik Արմենիան շրջել է Կենտրոնում, Շենգավիթում և Քանաքեռ–Զեյթունում, արձանագրել գետնանցումների խնդիրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարևանությամբ գտնվող գետնանցումում տղամարդու դի է հայտնաբերվել` անճանաչելի և նեխած վիճակում։ Նրան նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածից են գտել` երկաթե «տնակից»` ծածկված ստվարաթղթերով։
Երևանում գետնանցումների մի մասը համայնքի վերահսկողության տակ է գտնվում, իսկ որոշ գետնանցումներ` ինչպիսիք են «Tashir Street»–ը և«Մետրոնոմը», մասնավորի։ Տարբերությունը կայանում է դրանք պահելու և հետագա սպասարկման մեջ։
Համայնքային ենթակայության գետնանցումների հետ կապված` քաղաքացիները հիմնականում բողոքում են` ուշ ժամերին դրանցով անցնելիս վախենում են, որովհետև հաճախ լուսավորություն չի լինում, այնտեղ հանդիպում են անօթևանների։
«Հաճախակի ենք օգտվում, բայց ցերեկվա ժամերին, իսկ ավելի ուշ` աշխատանքային օրվա ավարտից հետո, կլարվենք անցնելիս»,–նշեց «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումով անցնող քաղաքացիներից մեկը։
Նույն հատվածում մի կին էլ ընդգծեց, որ աշխատում է ժամը 18։00-19։00-ից ուշ չանցնել այդ գետնանցումով, քանի որ լուսավորությունը նորմալ չէ, մտածում է, որ վտանգավոր կարող է լինել։
Երևանյան որոշ գետնանցումներում սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով մշտապես գարշահոտություն է տիրում։ Այսպիսի իրավիճակ էր, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող գետնանցումում` Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում։ Այս գետնանցումը վերանորոգելու մասին երկար տարիներ է, ինչ խոստումներ են տալիս, բայց այն դեռ անմխիթար վիճակում է, բացի տհաճ հոտերից, այնտեղ նույնիսկ կարելի է «զբոսնող» առնետների հանդիպել։
«Ես այստեղի շենքերից մեկի բնակիչ եմ։ Երեկոյան ժամերին այստեղով անցնելն անհնար է։ Տարածքի վիճակն էլ անմխիթար է։ Մենք շենքի բնակիչներով մի քանի անգամ դիմել ենք, բայց դեռևս որևէ լուծում չի եղել։ Հաճախ նաև լինում է, որ ոչ միայն անօթևաններ են լինում, այլև վատ բաների ենք ականատես լինում, հակահիգիենիկ իրավիճակ է լինում»,–ասաց կինը։
Տարածքի մեկ այլ բնակիչ էլ հիշեց` 20 տարի առաջ և հիմա նույն պատկերն է` տարածքն անմխիթար վիճակում է։
Այնպես չէ, որ միայն չվերանորոգված գետնանցումներում է այսպիսի պատկեր։ Նույնիսկ որոշ հիմնանորոգված գետնանցումներ մի քանի ամիս անց կրկին հայտնվում են անմխիթար վիճակում։ Քաղաքացիները գողանում են տեղադրված լուսարձակները կամ պատերին «աֆորիզմներ» գրում, սիրո խոստովանություններ անում, նաև հայհոյանքներ թողնում։ Այսպիսի իրավիճակ էր Քանաքեռ–Զեյթունը և Արաբկիրն իրար կապող «Լամբադա» կամրջի գետնանցումում, որը ոչ վաղ անցյալում է վերանորոգվել, ապահովվել լուսավորությամբ։
«Այստեղ վերանորոգեցին մի քանի ամիս առաջ։ Հիմա ոչ մի լույս չի վառվում, սաղ գողացան, տարան, մաքրություն չկա։ Կանալիզացիան «լռվել ա», ջուրը չի գնում։ Ոչ ոք չի հետևում։ Շատ դժգոհություններ ունենք։ Այսքան փող ծախսեցին, ու ոչ մի բան ստեղ չի աշխատում»,–նշեց տարածքի բնակիչ մի տղամարդ։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեով վերանորոգված գետնանցումների նկատմամբ պետք է պատասխանատվություն կրի։
«Նախ պետք է միշտ լուսավորություն լինի, պետք է տեսախցիկներ տեղադրվեն, երրորդն էլ պետք է հնարավորություն տալ փողոցային երաժիշտներին երգել կամ նվագել գետնանցումներում: Օրինակ, Կոնսերվատորիայի կամ այլ երաժշտական ուսումնարանների ուսանողների ռեպերտուարը լսի և համապատասխան թույլտվությունը տա»,-նշեց Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ ամիսներով քաղաքապետարանից որևէ մեկը գետնանցումներ չի գնում, այդ պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ են կուտակվում:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատողները պետք է իմանան, որ իրենցից յուրաքանչյուրը գետնանցումի պատասխանատու է: Նախկին թաղապետի պնդմամբ՝ սա նշանակում է, որ օրը 2 անգամ այդ աշխատողները պետք է մտնեն իրենց կցված գետնանցումներ ու իրավիճակին ծանոթանան:
Նշենք, որ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում ներառված է Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 13 գետնանցում, Շենգավիթ վարչական շրջանում` 5, իսկ Քանաքեռ–Զեյթունում` 1։
Ընդհանուր առմամբ, այդ ծրագրի շրջանակում քաղաքապետարանը նախատեսում է 41 ստորգետնյա անցում բարեկարգել։ Ծրագրում նշվում է, որ վերգետնյա և ստորգետնյա անցումների մեծ մասը բավարար վիճակում են, մի շարք գետնանցումներում, որտեղ անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքներ, քաղաքապետարանի ծրագրերով կատարվում են երեսպատման, աստիճանների նորոգման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև անցումներում վարձակալությամբ գործող սուբյեկտների կողմից:
Քաղաքապետարանը նաև նախատեսում է որոշ խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցել։